Միջազգային Քաղաքականություն

Շոյգուն հայտարարել է, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն զորքեր են տեղակայում Ռուսաստանի սահմանին

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն զորքերը տեղափոխում են Հյուսիսային Ամերիկայից դեպի Ռուսաստանի սահմաններ, ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Հիմնական ուժերը կենտրոնացած են Սև ծովում եւ Բալթյան տարածաշրջանում», – ասել է Շոյգուն:

Նա ավելացրել է, որ ընդհանուր առմամբ 40 հազար զինծառայող և 15 հազար միավոր զենք և ռազմական տեխնիկա՝ ներառյալ ռազմավարական ավիացիան, տեղակայվելու են Ռուսաստանի սահմանին:

ՌԴ պաշտպանության նախարարի հավաստմամբ՝ Հյուսիսատլանտյան դաշինքն ամեն տարի անցկացնում է «բացահայտ հակառուսական ուղղություն ունեցող» օպերատիվ պատրաստության մինչև 40 միջոցառում: Գարնանը կանցկացվեն վերջին 30 տարվա ընթացքում դաշինքի ամենամասշտաբային՝ Defender Europe-2021 զորավարժությունները:

Առնչվող Հոդվածներ