ԳԻՏՈՒԹՅՈՒՆ/ՏԵԽՆԻԿԱ

Շուկայում նոր սմարթֆոն է հայտնվել. այն արտասովոր տեսք ու մի շարք նոր հատկություններ ունի


Motorola ընկերությունը ներկայացրել է երկրորդ սերնդի ծալովի RAZR սմարթֆոնը, որը կոչվում է RAZR 2020։ Այն, ամենայն հավանականությամբ, կվաճառվի RAZR 2019 մոդելի հետ միասին, որի անոնսն արվել է նախոդ տարվա վերջում։

Ինչպես և նախորդ մոդելը, նորույթն ունի 6,2-դյույմանի ճկուն OLED էկրան՝ 2142×876 կետ մեծությամբ։ Սմարթֆոնը բացելիս այն դառնում է տափակ ու հարթ, իսկ փակելիս՝ երկու մասի ծալվում։ Ստեղնաշարը փոխարինված է էկրանով։

Արտաքին էկրանն ունի 2,7 դյույմ ու 800×600 մեծություն։ Այն սենսորային է և, ինչպես վստահեցնում են մասնագետները, կարող է ատացոլել ավելի շատ ծրագրեր, քան 2019-ի մոդելը, օրինակ՝ տեսախցիկ, նամակներ, հաշվիչ, YouTube, Google Keep և այլն։

Տեսախցիկը կրկին մեկն է, սակայն ավելի հզոր՝ 16-ից դարձած 48 մեգապիքսել։ Բացի դրանից՝ Motorola RAZR 2020-ն ունի պատկերների օպտիկական ստաբիլիզացիայի համակարգ։

Ապարատային պլատֆորմը ևս փոփոխությունների է ենթարկվել. նախկին Qualcomm Snapdragon 710-ին փոխարինելու է եկել Qualcomm Snapdragon 765G-ն՝ հինգերորդ սերնդի ինտեգրացիոն ցանցային մոդեմի հետ միասին։

Հիշողության ծավալը մեծացել է՝ 6/128-ից դառնալով 8/256 գբայթ, իսկ մարտկոցի ծավալը 2510 մԱ/ժ-ից հասել է 2800-ի։

Այլ առավելություններ RAZR 2020-ը ևս ունի՝ USB Type-C, NFC չիպ, մատնահետքերի սքաներ, մարտկոցի արագ լիցքավորման 15-վատանոց համակարգ։ Բազային մակարդակում նոր սմարթֆոնը պաշտպանված է խոնավությունից. այն ունակ է դիմակայելու անձրևին, սակայն ջրի մեջ սմարթֆոնը մտցնել չի կարելի։

ԱՄՆ-ում սմարթֆոնը գնահատվում է 1,399 դոլար։ Միաժամանակ RAZR 2019-ի գինն իջել է, և այն այժմ հնարավոր է գնել 999 դոլարով։

Առնչվող Հոդվածներ