Արտակարգ դեպք/Պատահարներ

Շտապօգնության ծառայությունն աշխատում է խիստ ծանրաբեռնված ռեժիմով. Երևանում կանչերի թիվն անցել է 860-ից:

Շտապօգնության ծառայությունն աշխատում է խիստ ծանրաբեռնված ռեժիմով: Հունվարի 4-ին, ժամը 12.47-ի դրությամբ Երևանում շտապօգնության կանչերի թիվը կազմել է 861 (օրական ծառայությունը միջինում սպասարկում է 800 կանչ): Այդ մասին հայտնել են Երեւանի քաղաքապետարանից:

«Այս կապակցությամբ հիշեցնում ենք, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությունները բաց են նաև տոնական և ոչ աշխատանքային օրերին, որտեղ ժամը 11.00-15.00-ն հերթապահում են տեղամասային թերապևտներ և մանկաբույժներ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում իրականացվում է ռենտգեն հետազոտություն:

Խնդրում ենք, շտապօգնության ծառայությանը դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, որպեսզի արդյունքում չտուժեն այն քաղաքացիները, որոնք կարիք ունեն անհետաձգելի բժշկական օգնության»,- ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

Առնչվող Հոդվածներ