Մամուլ

Ո՞ւմ հաշվին է պարտված երկրի ղեկավարի կինը շրջագայում. «Իրավունք»

«Իրավունքը» գրում է. «Ո՞ւմ հաշվին են պարտ­ված երկրի ղեկա­վարի ընտանիքի անդամները շրջագայություններ կազմակերպում տարբեր երկրներ, որտեղ, ինչպես մամուլն է գրում, հաստատվում են ամենաճոխ հյու­րանոցներում, ժամանակ անցկաց­նում թանկարժեք ռեստորաններում, մի խոսքով, օգտվում ամեն ինչի ճո­խից ու թանկից: Հարցի պատաս­խանը փորձեցինք ստանալ Նիկոլի կնոջ Աննա Հակոբյանի գրասենյա­կից, բայց պարզվեց վերջինս դեռ այդպես էլ մամուլի պատասխանա­տու չունի:

Մենք հարցը ուղարկել ենք կառարավարություն, հույս ունենա­լով, որ կստանանք հստակ պա­տասխան:

Հատկանշականն այն է, որ եթե առաջին տիկինը մամուլի խոսնակ այլևս չի պահանջում, ստացվում է, որ վերջինս, ըստ էության, էլ ոչ ասելիք ունի, ո՜չ էլ մեկնաբանելիք: Իսկ գերհաճախակի շրջագայությունները նմանվում են ակնարկի, որ նաև անելիք չունի, ու հիմա դրսում հաստատվելու տեղ է փնտրում:

Նկատենք նաև, որ հազիվ թե վարչապետական և Աննայի աշխատավարձերը բավականացնեն նման ընտանեկան թանկարժեք շրջագայությունների և բազում այլ ոչ պակաս ճոխ ծախսերի համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Առնչվող Հոդվածներ