Արտակարգ դեպք/Պատահարներ

Ողբերգական ավտովթար Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհին. ՊՆ-ի КамАЗ-ն է վթարի ենթարկվել, 4 զինվոր է մահացել:

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհի 39 կմ հատվածում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ՀՀ ՊՆ համարանիշներով КамАЗ մակնիշի ավտոմեքենան ժամը 12։00-ի սահմաններում Գորիսից դեպի Կուբաթլի ճանապարհին վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 4 զինվոր մահացել է, կան մի քանի վիրավորներ։

Այս պահին դեպքի վայր են ժամանում ՀՀ պաշտպանության նախարարության, ինչպես նաև Ռազմական Ոստիկանության և ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի ծառայողները։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ զինվորներից երկուսը տեղում են մահացել, մեկը՝ հիվանդանոցի ճանապարհին, մեկն էլ՝ հոսպիտալում։

SHAMSHYAN.com-ը փորձում է պարզել մահացածների և վիրավորների ինքնությունը։

Առնչվող Հոդվածներ