Արտակարգ դեպք/Պատահարներ

Ողբերգական պատհար ժամը 06։10-ի սահմաններում․մանրամասներ:

Դեկտեմբերի 22-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 40-ամյա Արայիկ Նազարեթյանը Հալաբյան փողոցից դեպի նոր կառուցվող Աշտարակի խճուղում իր վարած Mercedes E200 մակնիշի 02 AP 101 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինը տեղում մահացել է։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Առնչվող Հոդվածներ