Սպորտ

Ոսկուց բացի այլ մեդալ ինձ համար ձախողում կլինի. Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպական խաղերի մասին

Armsport.am-ը գրում է.

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ասում է՝ Մինսկում կայանալիք Եվրոպական երկրորդ խաղերում իր համար ամենակարևորը հաղթանակն է։

«Ոսկի մեդալից բացի այլ մեդալ ինձ համար ձախողում կլինի»,- ասել է անվանի ըմբիշը ՀԱՕԿ-ի հետ զրույցում։

Արթուր Ալեքսանյանն առաջին անգամ կմասնակցի Եվրոպական խաղերին, որտեղ հունահռոմեական ըմբշամարտի մրցումային օրերն են հունիսի 28-30-ը:

Առաջնությունը կկայանա հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաքում։

Առնչվող Հոդվածներ