Արտակարգ դեպք/Պատահարներ

Ոստիկանները Հայաստանը լքելու պահին «Զվարթնոց»-ում հայտնաբերել են Արարատում քաղաքացիների ուղղությամբ կրակողին

Հունվարի 7-ին, ժամը 22։30-ի սահմաններում ոստիկանության ծառայողները ստացված օպերատիվ տվյալներով, «Զվարթնոց» օդանավակայանից Հայաստանը լքելու պահին հայտնաբերել ու Ոստիկանության Արարատի բաժին են բերման ենթարկել 27-ամյա Ժորա Գ.-ին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վերջինս այնուհետև տեղափոխվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ Toyota Prado մակնիշի ավտոմեքենան և որսորդական ողորկափող հրացանը հայտնաբերելու ուղղությամբ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 5-ին կրակոցներ էին հնչել Արարատի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի՝ Բանավանի 4-րդ շենքին հարակից տարածքում կրակոցներ էին հնչել:

Ոստիկանները պարզել էին, որ նշված շենքին հարակից տարածքում 27-ամյա Ժորա Գ.-ն իր վարած Toyota Prado մակնիշի 10 QR 010 համարանիշի ավտոմեքենայի միջից իր մոտ եղած որսորդական ողորկափող հրացանով մի քանի անգամ կրակոցներ էր արձակել 67-ամյա Հենզել Ս.-ի և վերջինիս հետ կանգնած քաղաքացիների ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով Հենզել Ս.-ի որդին՝ 32-ամյա Սարուխան Ս.-ն ոտքի շրջանում ստացել էր հրազենային վնասվածք։

Աղբյուրի տեղեկություններով՝ կրակոցներից մեկն էլ դիպել էր 60-ամյա Սամվել Գ.-ի ձախ ձեռքին։ Ոստիկանները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են 12 մմ տրամաչափի որսորդական հրացանի փամփուշտի 2 պարկուճ։

Արարատի մարզում 27-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել քաղաքացիների ուղղությամբ. կան վիրավորները

Նյութի աղբյուր՝News.am

Առնչվող Հոդվածներ