Uncategorized

Ոստիկանները հայտնաբերել են Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղի հետ լուսանկարված քաղաքացուն:

Լրատվական կայքերից մեկը «Ահազանգ. կրկին հազվագյուտ սպիտակագլուխ անգղ են որսացել» վերտառությամբ հոդված ու լուսանկար է հրապարակել, որում երևում է մի տղամարդ, ձեռքին` անգղ:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողներն ուսումնասիրել են հրապարակումը և ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները տեղի ունեցածը պարզելու ու լուսանկարում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Բացատրական աշխատանքի արդյունքում նկարում պատկերված քաղաքացին և ևս մեկ անձ ներկայացել են ոստիկանություն, տվել բացատրություն:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր:

Առնչվող Հոդվածներ