Արտակարգ դեպք/Պատահարներ

Ոստիկանները 12-ամյա անհետ կորած երեխայի դին գտել են լճում

Վանաձորի «Լճեր» կոչվող տեղանքում՝ լճի մեջ, հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի դին: Այս մասին տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նշենք, որ նոյեմբերի 9-ի առավոտյան տղայի որոնողական աշխատանքները վերսկսվել էին:

Նոյեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում հաղորդում էր ստացվել 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի անհետացման մասին: Ըստ ստացվածհաղորդագրության՝ 2006 թվականի ծնված երեխան նոյեմբերի 6-ին ժամը 19:00-իսահմաններում տանից է դուրս է եկել: Երեխան ունի աուտիզմ:

Առնչվող Հոդվածներ