Իրավունք

Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչությունը խոշոր չափի գումար շորթում կատարելու պահին մերկացրել և վարչություն է բերման ենթարկել լրագրող Գայանե Մանուկյանին:

Yerevanpress-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 19-ին, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ( 6-րդ) գլխավոր վարչության ծառայողները բարձրաստիճան ոստիկանից շորթում կատարելու պահին մերկացրել և 6-րդ գլխավոր վարչություն են բերման ենթարկել Երևանի բնակիչ Գայանե Մանուկյանին:

Yerevanpress-ի տեղեկություններով՝ Գ. Մանուկյանը Hzham.am լրատվական կայքի գլխավոր խմբագիրն է և շորթված գումարի չափը կազմում է մոտ 400 հազար դրամ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Առնչվող Հոդվածներ