Հեղինակային

Ովքեր համարձակվում են ասել, որ Փաշինյանի աչքի վերևն ունք կա՝ ուղղակի կատաղածներ են, նախկին ռեժիմի մնացուկներ. Աննա Իսրայելյան

Aysor.am-ը գրում է.

Հանրահայտ ճշմարտություն է՝ ով վարչապետ Նիկոլ Փաշինյանին սրբի տեսքով է նկարում, նրա պատկերը շապիկների ու գլխարկների վրա է տպում, նրա անունով երդվում և այլն, դա անում է իբրև «նվիրյալ» և անվարձահատույց: Իսկ ով համարձակվում է ասել, որ իր աչքի վերևն ունք կա, որ իր անորակ կադրերը միայն եթերում չեն և այլն, իրենք ուղղակի կատաղածներ են, նախկին ռեժիմի մնացուկներ են, քանի որ փող չեն ստանում:

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Aravot.am-ի խմբագիր Աննա Իսրայելյանն՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա խոսքերին՝ «Լրատվամիջոցների 99%-ը և լրագրողների 70%-ն իշխանություններից փող է ստացել։ Հիմա չի ստանում և ամբողջ լրատվական դաշտը կատաղած ա, որ հիմա փող չի ստանում: Ուրիշ տեղերից էլ որ ստանում են, վախվխելով են ստանում՝ կարո՞ղ է ինչ-որ տեղ ինչ-որ բան բացահայտվի, խայտառակ լինեն»։

«Հասցեական, անվանական հայտարարություններ հնչեցնելու հորդորի փոխարեն ուղղակի մի բան առաջարկեմ. «Չէին սպասում» հաղորդաշար կար, ժամանակին և իր բնակարան էին այցելել, և մեզնից շատերի, օրինակ՝ նաև իմ: Ես 30 տարուց ավելի է՝ լրագրող եմ և ամբողջ կյանքումս երկու տեղ եմ աշխատել: Համեմատեք ու շատ հարցերի պատասխաններ կստանաք», — նշեց մեր զրուցակիցը՝ թեմայի շուրջ իր ասելիքը սահմանափակելով այսքանով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Նյութի աղբյուր՝ https://www.aysor.am/am/news/2020/04/20/%D4%BB%D5%BD%D6%80%D5%A1%D5%B5%D5%A5%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%93%D5%A1%D5%B7%D5%AB%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6/1686618

Առնչվող Հոդվածներ