Հասարակություն

Որն է եղել Աննա Հակոբյանի մեծագույն վախը տարիներ շարունակ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայընել է, որ երբևէ չի բարեխոսել ամուսնուն իր մտերիմներին աշխատանքի տեղավորելու համար

Լրագրողը հարցրել է Աննա Հակոբյանի վարսավիրի, ինչպես նաև ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի հետ բարեկամական կապերի մասին, որին վարչապետի տիկինը պատասխանել է. «Երբ ես լրագրող եմ եղել 10 տարի, հետո՝ գլխավոր խմբագիր, գրել եմ նյութեր, ռեպորտաժներ, առավել ևս խմբագրականներ, որոնք լուրջ քննադատությունների են արժանացել, միշտ վախեցել եմ նրանից, որ չգրեմ մի բան, որը կկարդան Բաղրամյան 26-ի կաբինետներում կամ այն մարդիկ, ովքեր ներգրավված են այն ամենի մեջ, ինչի մասին ես գրում եմ, կկարդան և կծիծաղեն ինձ վրա: Դա եղել է իմ մեծագույն վախը լրագրողական գործունեության ընթացքում»:

Աննա Հակոբյանը պնդել է՝ եթե քննադատել է կամ քննադատական պնդում է արել լրագրողական գործունեության ժամանակ, մինչև վերջին կաթիլը ճշտել է այն հիմքերը, որոնք թույլ են տվել իշխանության հասցեին քննադատական որևէ խոսք ասել: «Ինձ համար վախենալու չեն եղել բացասական խոսքերը, հնարավոր հայհոյանքները թերթի հասցեին, բայց մշատպես մտածել եմ, որ իմ որևէ բառ հիմք չտա, որ որևէ մեկը ծիծաղի իմ գրածի վրա»,-եզրափակել է նա։

Առնչվող Հոդվածներ