Հասարակություն

ՈՐՈՇԵԼ ԵՆ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԶՐԿԵԼ «ԱՐՄԱՎԻՐԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ» ԿՈՉՈՒՄԻՑ. ՀԱՐՑԸ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է:

Արմավիր քաղաքի վաղվա ավագանու նիստում քննարկվելու է «Մանվել Գրիգորյանին Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից» զրկելու հարցը։

Ինչպես Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանն է նշում դա բազմաթիվ արմավիրցիների նախաձեռնությունն է. «Վաղը Արմավիրի ավագանու արտահերթ նիստում կքննարկվի Մանվել Գրիգորյանին Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը»։

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 20-ին Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխել է 25 միլիոն դրամ գրավով։ Այդ օրվանից սկսած մինչեւ այսօր դատարանի որոշման դեմ ակցիաները չեն դադարում։

Առնչվող Հոդվածներ