Հասարակություն

Որպես մտավորական ևս Ձեր խոսքը մշտապես կարևոր նշանակություն է ունեցել. Փաշինյանը շնորհավորել է Մեսչյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի 70-ամյա հոբելյանի առթիվ:

«Հարգելի՛ պարոն Մեսչյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-ամյա հոբելյանի առթիվ:

Ձեր ճարտարապետական և երաժշտական հեղինակային ստեղծագործություններն իրենց ինքնատիպությամբ, ուրույն ձեռագրով, համամարդկային արժեքներին հավատարմությամբ և խորությամբ իրենց մեծ հետքն են թողել հայ ժողովրդի
մշակութային ժառանգության վրա։

 

 

 

Որպես մտավորական ևս Ձեր խոսքը մշտապես կարևոր նշանակություն է ունեցել և շարունակում է ունենալ հասարակության համար ու բարձր գնահատվել ժողովրդի կողմից։

Շատ ուրախ եմ, որ Դուք շարունակում եք ստեղծագործական  ակտիվ գործունեությունը՝ Ձեր նպաստը բերելով մայրաքաղաք Երևանի զարգացման կարևոր գործին։

Եվս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ, պարոն Մեսչյան, քաջառողջություն, երջանկություն, բեղմնավոր գործունեություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ»,- ասված է ուղերձում։

Առնչվող Հոդվածներ