Քաղաքականություն

Որևէ մեկը քաղաքապետին իրավունք չի տվել այդ տոնով անդրադառնալ ԵԼՔ խմբակցության ավագանու գործունեությանը. Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանին զայրացրել է քաղաքապետ Հայկ Մարությանի այն հայտարարությունը, թե  ավագանու«Ելք» խմբակցությունն իր գործունեության ընթացքում  ոչինչ չի արել և ստացել է 55 հազար դրամ աշխատավարձ: «Ես խիստ վիրավորված եմ քաղաքապետ Մարությանի խոսքից, նույնիսկ դեմքի արտահայտությունկց։ Որևէ մեկը նրան իրավունք չի տվել այդ տոնով անդրադառնալ ԵԼՔ խմբակցության ավագանու գործունեությանը։ Ցավալի է, բայց որևէ կետում դեռևս նրա պաշտոնավարման օրոք դրական փոփոխություն չի եղել, բացի անօթևան կենդանիների ծրագրից:Ի՞նչ են արել այս ամիսների ընթացքում Իմ Քայլը խմբակցության անդամները: Այդ «Ելք» խմբակցության ավագանու անդամներից են եղել փեխվարչապետ Տիգրան Ավինյանը, փոխնախարար Զարուհի Բաթոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը և Ալեն Սիմոնյանը, ով լինռլու է ԱԺ փոխնախագահ: Ըստ էության քաղաքապետը կասկածի տակ է դնում և թերահավատորեն է վերաբերվում նրանց աշխատանքին ևս»,- մեզ հետ զրույցում ասաց ավագանում «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

Նյութի աղբյուր ‘ https://www.armdaily.am/news/10744.html?lang=hy&fbclid=IwAR148KFVExbLRFvyukAitLAuecC0VzcJFaipdChX5FdSz32qTyW57uRqmos

Առնչվող Հոդվածներ