Քաղաքականություն

Որևէ փաստաթղթի շուրջ բանակցություններ չեն տարվում․ Աննա Նաղդալյանը՝ Հոգլանդի՝ «Լավրովի պլանի» մասին հայտարարության վերաբերյալ

Որևէ փաստաթղթի շուրջ բանակցություններ չեն տարվում: Tert.am-ի հետ զրույցում այսպես արևձագանքեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի տված հարցազրույցին:

«Որևէ փաստաթղթի շուրջ բանակցություններ չեն տարվում, ինչի մասին բազմիցս շեշտել ենք»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Ռիչարդ Հոգլանդը «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում ասել էր, որ այսօր բանակցային սեղանի վրա գտնվող «Լավրովի նախագիծը» կողմերից և ոչ մեկի հավանությանը դեռ չի արժանացել: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի կողմից առաջարկված ղարաբաղյան կարգավորման փաստաթուղթը հիմնված է Մադրիդյան սկզբունքների վրա՝ որոշակի տարբերություններով.«Հիմնական տարբերությունը հանրաքվեի առաջարկն է, որը պետք է անցկացվի Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների թվում՝ ներառյալ Բաքվի շուրջ, կացարաններում բնակվող տեղահանված ադրբեջանցիներին:

Պատճառը, որ երկու կողմերն էլ դեռ չեն ընդունել այս նախագիծն այն է, որ հանրաքվեի ժամկետներն ամրագրված չեն՝ դա հանրաքվե է, որն անցկացվելու է որևէ մի ժամանակ ապագայում: Ուստի, երկու կողմերից կպահանջվեր միմյանց նկատմամբ մեծ վստահություն այս առաջարկն ընդունելու համար: Սակայն, այս պահին թե՛ Երևանը և թե՛ Բաքուն ցանկանում են, որ այդ հանրաքվեն ստույգ ամրագրված ժամկետներ ունենա»,- ասել էր նա:

www.tert.am

Առնչվող Հոդվածներ