Տնտեսական
Ուժեղացվել է հսկողությունը Հայաստան ներկրվող ձվի նկատմամբ:


Օրենսդրության պահանջներին չհամապատասխանող սննդային ձվի ներմուծումը կանխելու նպատակով՝ ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը նոյեմբերի 27-ից խստացրել է սահմանային պետական վերահսկողությունը երրորդ երկրներից եւ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստան ներմուծվող սննդային ձվի նկատմամբ:
Բարձր ռիսկայնությամբ պայմանավորված՝ գործում են Հայաստան ձու ներկրելու սահմանափակումներ։