Պաշտոնական
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Չորս անգամ կարմիր լույսի տակ խաչմերուկ մուտք գործելուց հետո կզրկվեք վարորդական իրավունքից (ՏԵՍԱՆՅՈՒԹ):


Եթե չորս անգամ կարմիր լույսի առկայությամբ մուտք գործեն խաչմերուկ, կզրկվեն վարորդական իրավունքից:
Ոստիկանությունը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծ է մշակել, որը կարող ենք անվանել «բալային համակարգի ներդնում»: Բանն այն է, որ իրավապահները եկել են այն եզրակացության, որ բալային համակարգ ներդնելով` վարորդների վարքագծում փոփոխություն կլինի, և ավելի օրինապահ կդառնան:
Փոփոխությունների նախագիծն այժմ դրվել է հանրային քննարկման, և ոստիկանությունը շահագրգիռ անձանցից սպասում է առաջարկություների: Դրանք ներկայացնելու ժամկետը մինչև հոկտեմբերի 30-ն է: Դրանից հետո ենթադրվում է, որ նախագիծը կքննարկվի կառավարությունում և սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով:
Վարչական տույժի նոր տեսակ կսահմանվի, որը կկոչվի «տուգանային միավոր», իսկ որպես սանկցիա կավելանա «վարորդական իրավունքից և հատուկ իրավունքից զրկում»-ը:
