Հասարակություն

Ուրեմն ով որ նախկին կլանի ու թալանչիների համար դուրս կգա ցույցեր անելու ու հող հանձնելու թիրախային վերնագիր կընտրի

Արշակ Զաքարյանի կազմակերպած” Հողեր չունենք հանձնելու” հանրահավաքի մասին իմ կարծիքը։

Մի քանի օր է ուսումնասիրում եմ այդ հանրահավաքը, որ ասում են հողերը հանձնել,, ասենք դա մտածելով են խոսում,, թե կրակում են, հող հանձնողը պաշտոնյան չի, դա զինվորնա ու սպան, ով առաջին գծում է հիմա։ Ինչ եք կարծում մեր զինվորներն ու սպաները հող հանձնող են? Ուրեմն ով որ նախկին կլանի ու թալանչիների համար դուրս կգա ցույցեր անելու ու հող հանձնելու թիրախային վերնագիր կընտրի, իրեն էլ կդնի շուստրիի տեղ,, ասեմ, որ երկար չի ձգելու։ Կոնկրետ Արշակ Զաքարյանի կազմակերպած հավաքի մեջ մարդ եմ տեսել, ով ծախված է, աշխատում է հանուն Քոչարյանի ու աշխատում է փողով, կազմակերպում է ցույցեր, այդ նույն մարդը նաև եղել է Քոչարյանի համար կազմակերպած արհեստական ցույցի մեջ’ որպես կազմակերպիչ։ Ասենք այ միամիտներ,ում եք միամիտի տեղ դնում? Էնպիսի պանիկա եք դրել թե արդեն հողերը հանձնել են, Գնացեք Սերժին ,Քոչարյանին ու մնացածների դատավճիռը պահանջեք նոր իշխանությունից, բա ինչի չեք պահանջում ? Ինչի ցույցեր չեք անում, որ Սերժին դատեն հող հանձնելու համար, այդ մարդը փաստացի այդպիսի ծրագրեր ունեցել է։ Արցախի իշխանություններին ինչի չեք կանգնեցնում պատասխանատվության առաջ? Արցախից մարդիկ կան’եկել են, ցույց են անում, բայց ամենաշատը այս պահին Արցախում ցույց անելու կարիք կա, մի հատ Արցախի սահմանադրությունը նայեք, Արշակ Զաքարյանը ասում էր’մասնատում է մցվում հայի մեջ, այդ մասնատումը ամենաառաջինը Արցախի Սահմանադրությունն է մնցում, գնացեք պայքարեք , Արցախում կարող եք ցույց անել? Դուխներդ կհերիքի? թե Հայաստանում բռնատիրական համակարգ չկա, ազատություն է տրված շունչներդ բացվել է, դուխներդ էլ հելել ձեզ ուտում է։ Արշա’կ Զաքարյան, բա մի հատ գնա Արցախի իշխանավորներին ասա էտ ինչ Սահմանադրություն եք գրել, հայաստանից տղերքը գալիս Արցախի հողի վրա արյուն են թափում , կես մարդ դառնում, բայց ըստ Սահմանադրության իրավունք չունեն պաշտոն զբաղեցնելու և Արցախում ղեկավարելու, էտ որ արդարությամբ ու օրենքով եք էտպիսի Սահմանադրություն գրել։ Ճիշտը խոսող տղեք, Ստեփանակերտի հրապարակում շատ լուրջ ու կարևոր ցույցի հարց կա, խորհուրդ կտամ նախ էտքան ճանապարհ անցնելու փոխարեն, էնտեղ անեք ցույցեր՝ հանուն արդարության։ Իսկ հող հանձնող չի կարող լինել, ոչ մի իշխանավոր չի կարող հող հանձնել։ հողերը պահողները,ասացի, առաջնագծի զինվորներն են, և եթե էստեղից ասեն հող պիտի հանձնվի ասողները թուրքի հետ կգնդակահարվեն։ Էնպես որ,դուք հանգիստ նստեք ձեր տեղերը ու արհեստական ալիքներ մի փորձեք ստեղծել։ Սիրելի’ հայրենակիցներ, մի քանի օր է ուսումնասիրում եմ այդ հավաքը, հնարավոր է այնտեղ եղել են շատ ազնիվ, հայրենասեր ու հայրենանվեր մարդիկ, որովհետև վերնագիրը այնպես է ընտրված, որ կարող է շատ մարդկանց տանել այդ ուղղությամբ, բայց ես կոչ եմ անում հայրենասեր մարդկանց լինել զգոն և շատ ուշադիր։
Հարգանքներով Մանուել Մանուկյան։

Առնչվող Հոդվածներ