Տնտեսական

Չեխական կողմը Սյունիքում եւ Ամասիայում €1 մլն կներդնի:

Չեխական People in need ՀԿ-ի գործադիր տնօրեն Շիմոն Պանեկը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում ասել է, որ Սյունիքում իրականացվում է արկածային տուրիզիմի զարգացման, իսկ Ամասիայում՝ բրդի վերամշակման գործարանի ստեղծման ծրագիրը:

Կառավարության հաղորդագրության համաձայն՝ Ամասիայի գործարանի բացումը նախատեսվում է 2019թ. գարնանը, իսկ Սյունիքում ծրագրի շրջնակում նորոգվելու է  250 կմ քայլարշավի արահետ:

Շիմոն Պանեկը նշել է, որ People in need-ը ծրագրեր է իրականացնում նաեւ Հայաստանում գյուղական բիզնեսի զարգացման ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանը հայտնել է կառավարության աջակցությունը դրանք հաջողությամբ կյանքի կոչելու գործում:

Առնչվող Հոդվածներ