Չինաստանում փորձարկվել է աշխարհի առաջին ռազմական ինքնագնաց երկկենցաղ մոտորանավակը:

Չինաստանը փորձարկել է աշխարհի առաջին ինքնագնաց երկկենցաղ մոտորանավակը, որն ստեղծվել է քիչ տեսանելիության տեխնոլոգիայի կիրառմամբ և նախատեսված է ծովային դեսանտի՝ հակառակորդի ափ հասնելու համար:

Ինչպես ներկայացնում է ТАСС գործակալությունը, փոքրածավալ մոտորանավակը ստացել է Marine Lizard («Ծովային մողես») անվանումը: Այն համալրված է դիզելային շարժիչով, իսկ երկարությունը կազմում է 12 մետր: Մոտորանավակն ունակ է 50 հանգույց արագություն (92,6 կմ/ժամ) զարգացնել ջրում և 20 կմ/ժամ՝ ցամաքով տեղաշարժվելիս, որը նավակի տակից դուրս գալիս իրականանում է թրթուրավոր շղթաների օգնությամբ:

Ինքնագնաց սարքի գործունեության առավելագույն հեռավորությունը կազմում է 1200 կմ: Մոտորանավակի սպառազինումը կազմված է երկու գնդացիրից և հականավային և զենիթային հրթիռների համակարգից:

Նմանատիպ գրառումներ