Հասարակություն

Չորս տղաները իրենց մյուս զինակից ընկերների հետ փրկել են Մարտակերտը:

Արմենակ Ուրֆանյան, Ռոբերտ Աբաջյան, Անդրանիկ Զոհրաբյան և Քյարամ Սլոյան: Այս չորս տղաները իրենց մնացած զինակից ընկերների հետ փրկել են Մարտակերտը ու սա առանց չափազանցնելու: 

Ռոբերտ Աբաջյանը գիտակցաբար մղվում է մարտի, ինքը մտնում է թշնամու մեջ ու սկսում կրակել, որպեսզի ժամանակ շահի: Նա ոչ թե կրակում է սպանելու համար, այլ կրակում է ժամանակ շահելու համար, որպեսզի ընկերները վերադիրքավորվեն, ու օգնական ուժերը հասնեն: Այնուհետև նա իր կյանքի գնով մի որոշ ժամանակով կրկին կասեցնում է թշնամու առաջխաղացումը ու զոհվում կրկին գիտակցաբար:


Անդրանիկ Զոհրաբյանն ու Քյարամ Սլոյանը չեն ենթարկվում իրենց հրամանատարի՝ Արմենակ Ուրֆանյանի հրամանին՝ լքելու դիրքը, մնում են հրամանատարի մոտ ու նրան վերցնում պաշտպանության տակ, քանի որ Արմենակը «աշխատում է» թշնամու ականազերծող զինտեխնիկայի վրա:


Անդրանիկն ու Քյարամը թշնամու կրակը վերցնում են իրենց վրա, որպեսզի հրամանատարը ժամանակ ունենա ու կարողանա այդ տեխնիկայի առաջխաղացումը կասեցնի, այլապես թշնամու ծանր զինտեխնիկան մտնելու էր Մարտակերտ:
Տղերքի դիրքում ես եղել եմ առնվազն չորս անգամ, բազմաթիվ անգամ մարտական ծառայակից ընկերներից լսել եմ այն ինչի մի փոքր մասը շարադրեցի վերևում:

Արմենակի, Ռոբերտի, Քյարամի ու Անդրանիկի շնորհիվ, մեր դիրքը թշնամու ձեռքում մնում է ընդամենը մի քանի ժամ:


Տղերքը այնքան էին դիմադրություն ցույց տվել ու շարքից հանել ականազերծող զինտեխնիկան, որ թիկունքից օգնություն հասած ուժն արդեն չի թողում , որ թշնամին հիմնովին դիրքավորվի մեր դիրքում ու Էդիկ Մալոյանի գլխավորությամբ դիրքը հետ վերցնում: Դիրքը հետ վերցնելուց հետո հենց մեր դիրքում արդեն կաին թշնամու բազմաթիվ դիեր, իսկ մեր դիրքերի դիմաց ու միջդիրքային հատվածում չորս տասնյակից ավելի դիեր:

Թշնամու առաջարկին, որ մերոնք թույլատերն իրենք իրենց լեշերը տանեն, տղերքը չեն համաձայնվում, պայման են դնում, որ Քյարամի գլուխը երբ վերադարձնեն , այդ ժամանակ էլ իրենց հոտած լեշերը կարան տանեն: Ու այդպես էլ լինում է:

Այսքանը տղերքի մասին, իսկ հաջորդ գրառումս բանակում:

Առնչվող Հոդվածներ