Հասարակություն

Պաոլա Սևերինոյին հանդիսավոր պայմաններում հանձնվել է ՀՀ արդարադատության նախարարության «Շահամիր Շահամիրյան» ոսկե հուշամեդալը

Արտակ Զեյնալյանը իր ֆեսբուքյան էջում գրել է։

Փետրվարի 7-ին ԵԱՀԿ գործող ղեկավարի՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ, Իտալիայի արդարադատության նախկին նախարար, Լուիս համալսարանի փոխնախագահ Պաոլա Սևերինոյին հանդիսավոր պայմաններում հանձնվել է ՀՀ արդարադատության նախարարության «Շահամիր Շահամիրյան» ոսկե հուշամեդալը: Իրավական ոլորտում արդյունավետ համագործակցության համար Պաոլա Սևերինոյին պարգևատրելու մասին իմ հրամանը և հուշամեդալը իտալացի գործընկերոջս հանձնել է Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը:

Իսկապես, բարձր եմ գնահատում տիկին Սևերինոյի կենսագրությունն ու մասնագիտական ձեռքբերումները՝ հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում: Վստահ եմ՝ մեր համագործակցության արդյունքը կլինի շոշափելի:

Առնչվող Հոդվածներ