Արտակարգ դեպք/Պատահարներ

Պատահար Նոր Նորքի 5-րդ զանգվածից 8-րդ զանգված տանող ավտոճանապարհին. կան արգելափակված քաղաքացիներ:

Հունվարի 26-ին, ժամը 15:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածից 8-րդ զանգված տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Առնչվող Հոդվածներ