Հասարակություն

Պատգամավորը հայկական արտադրության ինքնաձիգ է ցուցադրել (ՖՈՏՈ):

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Պատգամավոր, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին փոխնախարար Արմեն Փամբուխչյանը ցուցադրել է հայկական արտադրության ինքնաձիգ:

Պատգամավորը լուսանկար է հրապարակել է Facebook-ի իր էջում` վերնագրելով այն «Հայկական արտադրության K-3 ինքնաձիգ»:

Պատգամավորի հրապարակումը բազմաթիվ հեգնական մեկնաբանությունների առիթ է դարձել արտաքին տեսքի պատճառով, բազմաթիվ օգտատերեր նաև կասկած են հայտնել նրա պիտանիության վերաբերյալ:

Առնչվող Հոդվածներ