Պատիվ ունեցանք «Հաղթանակած 2019» հավաքին հյուրընկալելու Արցախի հերոս, ազատամարտիկ Վիտալի Բալասանյանին. «ՀԱՂԹԱՆԱԿԱԾ» համաբուհական նախաձեռնություն

«Պատիվ ունեցանք «Հաղթանակած 2019» հավաքին հյուրընկալելու Արցախի հերոս, ազատամարտիկ Վիտալի Բալասանյանին.


Հերոսն իր ստորագրությունը դրեց հավաքի խորհրդանիշ դրոշի վրա, որից հետո Պրն Բալասանյանը ներկա գտնվեց երգի ներճակատային մրցույթին: Հավաքի մասնակիցների երեկոն շարունակվեց խարույկի շուրջ, ուր մանակիցները ջերմ մթնոլորտում զրույց ունեցան հերոսի հետ` հնարավորություն ստանալով հղելու իրենց հուզող հարցերը: Հերոսը կիսվեց հիշողություններով, հիշեց պատերազմական մռայլ օրերի ուրախ ու զվարճալի դեպքեր, անկեղծ զրույցի ընթացքում պատասխանեց նոր և հաղթանակած սերնդին հուզող բոլոր հարցերին: 
Ավելի ուշ զրույցը շարունակվեց կիթառի գեղեցիկ հնչյունների ներքո: Մասնակիցները հերոսի հետ կատարեցին ազգային-հայրենասիրական երգեր` ավարտելով ճամբարային հերթական օրը:

Ճանաչենք ու գնահատենք մերօրյա հերոսներին… հերոսներ, ում շնորհիվ մենք ունենք այսօրվա խաղաղությունը… »

Նմանատիպ գրառումներ