ԳԻՏՈՒԹՅՈՒՆ/ՏԵԽՆԻԿԱ

Պատմության մեջ առաջին անգամ տիեզերք կթռչի բացառապես կանանցից կազմված խումբը:

ԱՄՆ-ում մարտը հայտարարվել է կանանց ամիս, և պատմության մեջ առաջին անգամ հենց մարտին տիեզերք դուրս կգա բացառապես կանանցից կազմված խումբը: Այդ մասին մարտի 8-ին հայտարարել է ՆԱՍԱ-ն, РЕН ТВ-ի փոխանցմամբ` հայտնում է Air Force-ը:

Առաքելությանը կմասնակցի չորս կին: Երկուսը` տիեզերագնացներ Էնն Մաքքլեյն ու Քրիստինա Կուկը, դուրս կգան բաց տիեզերք` մոտ 400 կիլոմետր բարձրության վրա` Միջազգային տիեզերական կայանի արևային վահանակները փոխելու համար: Երկրի վրա նրանց գործողությունները կղեկավարի Մերի Լոուրենսը, կառավարման վահանակի վրա կաշխատի Ջեկի Քեյգին:

Ըստ Air Force-ի` թռիչքը տեղի կունենա մարտի 29-ին: Նախկինում բացառապես կանանցից կազմված խմբեր տիեզերք դուրս չեն եկել:

Նշվում է, որ Էնն Մաքքլեյնը 2018-ի դեկտեմբերից գտնվում է Միռազգային տիեզերական կայանում: Քրիստինա Կուկը կայան կմեկնի մարտի 14-ին:

Առնչվող Հոդվածներ