Հասարակություն

«Պե՞տք է արդյոք ճանաչել Հայոց ցեղասպանությունը». հարցում է անցկացվել Իսրայելի բնակիչների շրջանում (տեսանյութ):

Յութուբյան The Ask Project ալիքը հարցում է անցկացրել Իսրայելի բնակիչների շրջանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ փորձելով պարզել, թե ինչ գիտեն իսրայելցիները Հայոց ցեղասպանության մասին և ինչպես են վերաբերվում իրենց կառավարության կողմից այն ճանաչելու հարցին:

Ինչպես ներկայացնում է Rusarminfo-ն, ալիքի հաղորդավար Քորի Գիլ-Շուստերը բոլորին տվել է միևնույն հարցը. «Պե՞տք է արդյոք Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը»:

Հարցվածների մեծամասնությունը դրական պատասխան է տվել այդ հարցին, քանի որ իրենք նույնպես անցել են նման ողբերգության միջով և հասկանում են ճանաչման կարևորությունը: Ոմանք էլ կարծիք են հայտնել, որ իրենց կառավարությունը չի ճանաչում Ցեղասպանությունը՝ Թուրքիայի հետ առևտրատնտեսական կապերի պատճառով:

Թեև ոչ բոլորն էին տեղյակ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձություններից, Ցեղասպանության իրողության մասին լսելուն պես շատերը կարծիք են հայտնել, որ Իսրայելի կառավարությունը պետք է ճանաչի կատարվածը:

Սակայն կային նաև մարդիկ, որոնց կարծիքով՝ այս հարցում երկիրը պետք է առաջնորդվի սեփական շահերով: Հարցմանը պատասխանող մի կին նշել է, որ «Իսրայելը չպետք է անհանգստանա այդ հարցով, քանի որ Հոլոքոստի ժամանակ ոչ ոք չէր մտածում հրեաների մասին»:

Առնչվող Հոդվածներ