Քաղաքականություն

«ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը համակարգը «վարում-ցանում» է՝ որպես իր բոստանը, տեղավորել է իր ծանոթ-բարեկամներին, որոնք ոլորտի հետ քիչ առնչություն ունեն». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՊԵԿ նախագահի տեղակալ, մաքսային ոլորտը համակարգող Շուշանիկ Ներսիսյանից շարունակ դժգոհում են։ Համակարգում չհասկացվեց ո՛չ նրա նշանակումը, ո՛չ գործունեությունը։ Մեզ պատմեցին, որ «Նակոլկա Շուշոն», որն այդ մականունը ստացել է ոտքի դաջվածքի պատճառով, մաքսային ոլորտը չի պատկերացնում եւ այնտեղ «վարում-ցանում» է՝ որպես իր բոստանը, տեղավորել է իր ծանոթ-բարեկամներին, որոնք ոլորտի հետ քիչ առնչություն ունեն։

Ինքն էլ թեեւ չի պատկերացնում ոլորտը, բայց եկած օրվանից կառավարում է «Նորֆոլկին» փոխարինած մաքսային միջնորդական ծառայություններ իրականացնող պետական ընկերությունը եւ անգամ «նորամուծություններ» է իրականացնում։

Օրինակ, կարծում է, որ բոլորը պետք է մի ընդհանուր կաբինետում աշխատեն։ Եվ դա հակակոռուպցիոն լուրջ քայլ է։ Ասում են, որ նա այս պաշտոնին է նշանակվել Արարատ Միրզոյանի կնոջ միջնորդությամբ»։

Առնչվող Հոդվածներ