Պուտինը ժամանել է Մագնիտոգորսկ, որտեղ գազի պայթյունից բնակելի շենք է փլուզվել:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Մագնիտոգորսկ քաղաք, որտեղ լույս դեկտեմբերի 31-ի գիշերը հզոր պայթյուն է տեղի ունեցել բազմաբնակարան շենքում:

Ինչպես հայտնում է tvrain.ru-ն, նախագահը պատրաստվում է հանդիպել տուժածներին ու Չելյաբինսկի մարզի իշխանություններին:

Ըստ թարմ տվյալների՝ զոհերի թիվը հասել է չորսի: Փլատակներում շարունակում է արգելափակված մնալ մոտ 70 մարդ:

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունից հայտնել են, որ որպես պայթյունի պատճառ դիտարկվում է միայն գազի արտահոսքը, մյուս վարկածները չեն քննարկվում:

Աղբյուրը մանրամասնում է, որ պայթյունի հետևանքով փլուզվել է շքամուտքերից մեկը, վնասվել է 48 բնակարան, որոնցում ապրում էր 110 մարդ:

Պայթյունի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավված է 196 մարդ, 58 միավոր տեխնիկա:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկանալով միջադեպի մասին, կարգադրել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել բոլոր տուժածներին ու զոհերի հարազատներին:

Չելյաբինսկի նահանգապետ Բորիս Դուբրովսկին տեղեկացրել է, որ վնասված շենքի բնակիչներին ժամանակավոր ապաստարան կտրամադրվի:

ՌԴ Քննչական կոմիտեն դեպքի առնչությամբ գործ է հարուցել:

 

Картинки по запросу Путин прибыл в Магнитогорск,

Նմանատիպ գրառումներ