Հասարակություն

Ռոբերտ Քոչարյանը դատարանում կրկին ելույթ է ունեցել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ևս ելույթ է ունեցել Վերաքննիչ քրեական դատարանում և անդրադարձել շուրջ 6 ժամ տևած դատավարության ընթացքում հնչեցված հարցերին, ինչպես նաև՝ դիրքորոշում հայտնել մեղադրանքի վերաբերյալ։ Այս մասին դատարանում լրագրողներին ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:

«Մեղադրանքի բոլոր դրույթներին հերթով անդրադարձել է»,- ասաց նա, սակայն չմանրամասնեց, թե ինչ է խոսել երկրորդ նախագահը։

Հիշեցնենք, որ երկրորդ նախագահը «Մարտի մեկի» քրեական գործով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար:

Առնչվող Հոդվածներ