Դատական գործեր

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց միջնորդությունները․ Ուղիղ. Tert.am


Tert.am-ը գրում է. Դատարանը հրապարակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի խափանման միջոցը ՀՀ նախկին վարչապետների երաշխավորությամբ փոխելու միջնորդության վերաբերյալ որոշումը։

Հիշեցնենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը անցնում են սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով։ Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետներ Խոսրով Հարությունյանը, Վազգեն Մանուկյանն ու Կարեն Կարապետյանը և Արցախի վարչապետ Անուշավան Դանիելյանն անձնական երաշխավորությամբ խնդրել էին դատարանից կալանքից ազատել Քոչարյանին՝ խոստանալով, որ նա որևէ տեղ չի գնա, բարեխղճորեն կներկայանա դատաքննությանը:

Առնչվող Հոդվածներ