Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանիգիրքը մի քանի օրից կհասնի Հայաստան

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի խոստացած ինքնակենսագրական գիրքն արդեն տպարանում է եւ մի քանի օրից կհասնի Հայաստան։

Այն տպագրվել է ռուսական Alpina publisher գրատանը՝ «Интелектуальная литература» հրատարակչության կողմից։ Առայժմ տպագրվել է գրքի ռուսերեն տարբերակը, քանի որ հեղինակը ռուսերեն է գրել, բայց թարգմանիչներն արդեն աշխատում են գրքի վրա, եւ շուտով Հայաստանում կտպագրվի նաեւ հայերեն տարբերակը։ Գիրքը ծավալուն է, ներկայացված են պատմական դեպքեր՝ սկսած Սովետական Միության փլուզման շրջանից»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Նյութի աղբյուրը` Yelaket.am

Առնչվող Հոդվածներ