ՀասարակությունՊաշտոնական

Ռոբերտ Քոչարյանի գործով իրականացվող դատական գործընթացում առկա է սաբոտաժ:

Իրավաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Մտավախություն ունեմ, որ Ռոբերտ Քոչարյանի գործով իրականացվող դատական գործընթացում առկա է սաբոտաժ:
Տառացիորեն ընտրություններից մի քանի օր առաջ Ռ. Քոչարյանի խափանման միջոցի հարց քննարկել և դրա վերաբերյալ որոշում հրապարակել, կարող էր միայն կատարվել հստակ, նախապես պլանավորված ու կազմակերպված սցենարի պայմաններում:
Հաշվարկը շատ ճիշտ է կատարվել. Եթե դատարանը մերժում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից բերված բողոքը, և ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտը թողնում օրինական ուժի մեջ՝ ըստ էության դատարանի դահլիճից կալանավորելով Ռ. Քոչարյանին, միայն պատկերացնել կարելի է, թե նախորդ իշխանությունների և Քոչարյանի աջակիցների կողմից ինչպիսի ուղերձներ կհղվեն միջազգային հանրությանը, թե գործող իշխանությունը ընտրությւններից տառացիրոեն մեկ-երկու օր առաջ բանտ է ուղարկում 2-րդ նախագահին՝ ըստ իրենց, իրականացնելով քաղաքական հետապնդում:
Իսկ եթե Դատարանը բավարարում է պաշտպանների բողոքը, որի արդյունքում Քոչարյանը մնում է ազատության մեջ, արդեն իշխանության նկատմամբ է հանրության շրջանում սերմանվում անվստահության սերմեր՝ ընդհանուր գործընթացի վերաբերյալ ստեղծելով անլրջության մթնոլորտ:
Գուցե մտավախությունս որևէ ձևով արդարացված չէ, այդուհանդերձ, պնդել և շարունակում եմ պնդել, որ մարտի 1-ի գործի շրջանակներում ՀՀ իրավապահ համակարգն ամբողջությամբ պետք է գործի օրինականության շրջանակներում՝ հետագայում որևէ մեկի կողմից բացառելու որևէ շահարկման հնարավորություն:
Ավելին, ինքս հանգել եմ այն հետևությանը, որ Ռոբերտ Քոչարյանի, ասել է թե ՄԱՐՏԻ 1-ի գործը մեր դատաիրավաան համակարգի առջև ծառացած ամենալրջագույն քննությունն է, և նրանք պարտավոր են իրականացնել իրենց իրավասություններից բխող բոլոր գործողությունները՝ կայացնելով այնպիսի դատական ակտեր, որոնք որևէ անաչառ դիտորդի մոտ անգամ նշույլ կասկածի տեղիք չեն տա:
Այս համատեքստում գուցե ճիշտ լինի նրա կալանավորման վերաբերյալ որոշումը հրապարակել դեկտեմբերի 9-ից հետո՝ ոմանց զրկելով այդ որոշումը, ինչպիսին էլ, որ այն լինի, շահարկելու հաճույքից…

 

Առնչվող Հոդվածներ