Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանի օրոք կոռուպցիա և թալան չի եղել. Ֆելիքս Ցոլակյան:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր աշխատանքային այցով եղել  էր Գյումրիում, ի թիվս այլ հարցերի, նա անդրադարձավ  նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, որում խոսվել է Ցոլակյանի պաշտոնավարման շրջանում կոռուպցիայի  մասին:

Հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը մասնավորապես ասել էր. «Ի դեպ, իմ պաշտոնավարման շրջանի վերաբերյալ կոռուպցիայի մակարդակի մասին այսօրվա իշխանությունների պատկերացումները ավելի քան հեռու են իրականությունից: Իրենց թվում է, թե մեր երկրում կառավարման մարմինները միայն կոռուպցիայով էին զբաղված, ոչ մի բան չէին անում: Բայց նայեք: Կոնկրետ, Ֆելիքս Ցոլակյանը, որ այսօր նախարարի պաշտոն է ստացել, եւ ենթադրվում է, որ ստացել է, որովհետեւ նոր իշխանությունների վստահությունն ունի, 1999-ից մինչեւ 2007 թվականները եղել է վերահսկողության ծառայության պետ՝ մի քանի տարի եւ 4 տարուց քիչ ավելի աշխատել է հարկային ծառայության ղեկավար: Կոռուպցիոն գայթակղությունների տեսանկյունից ամենից ռիսկային պաշտոններում է աշխատել: Եվ պետք է ասեմ, որ նա լավ է աշխատել, ես գոհ եմ եղել։ Եվ հիմա թող հարցնեն Ֆելիքս Ցոլակյանին՝ այդ տարիներին, ամենից գայթակղիչ պաշտոնները զբաղեցնելով՝ այդ մարդը որեւէ կոռուպցիոն հարաբերություններ իմ կամ վարչապետի հետ ունեցե՞լ է, թե՞ ոչ: Չե՛ն եղել նման հարաբերություններ»:

Ինչպե՞ս կմեկնաբանեք Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի այս հատվածը, հարցին Ֆելիքս Ցոլակյանը պատասխանեց. «Այո, ինքը ճիշտ է ասում, ես գործարքների մեջ չեմ եղել։ Գիտեք, հարկային ծառայության պետի գործառույթները շատ պարզ են, այնտեղ հարկերի հետ կապված գործառույթներ են, որոնք ես կատարել եմ պատշաճորեն, ուրիշ բան չեմ կարող ասել»։

Առնչվող Հոդվածներ