Սպորտ

Ռոնալդուն չի խաղա «Ռոմայի» դեմ, Իմոբիլեն՝ «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիր


Հռոմի «Լացիոյի» իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն կստանա Եվրոպայի լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը։ Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» չի հայտավորել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին «Ռոմայի» դեմ Ա Սերիայի վերջին տուրի հանդիպմանը։ Իմոբիլեին շրջանցելու տեսական հնարավորություն ուներ միայն Ռոնալդուն, որն առաջնությունում խփել է 31 գոլ։

Իմոբիլեն Իտալիայի ավարտվող մրցաշրջանում խփել է 35 գոլ։ Երկրորդ տեղում է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին՝ 34 գոլ։ Բունդեսլիգայի մրցաշրջանն ավարտվել է։

Առնչվող Հոդվածներ