Ռուսաստանը և Թուրքիան արտահայտել են Սիրիայի տարածքային ամբողջության նկատմամբ իրենց հարգանքը. Լավրով

Ռուսաստանը և Թուրքիան Մոսկվայում բարձր մակարդակով անցկացված հանդիպմանը, որի ժամանակ խոսք է եղել ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո Սիրիայում տիրող իրավիճակի մասին, հաստատել են արաբական այդ պետության տարածքային ամբողջության նկատմամբ իրենց հարգանքը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին հղումով:

«Երկու կողմերն էլ ընդգծել են, որ բոլոր գործողությունները խստորեն կհամապատասխանեն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 2254-րդ բանաձևին, կպահպանվի Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության միանշանակ հարգանքը»,- ասել է Լավրովը՝ ամփոփելով Ռուսաստանի և Թուրքիայի միջև կայացած բանակցությունների արդյունքները:

Լավրովը հավելել է, որ Մոսկվան և Անկարան համաձայնության են եկել ԱՄՆ-ի կողմից զորքերի դուրսբերումից հետո Սիրիայի հողերում ռազմական ներկայացուցիչների միջև համակարգման շուրջ:

«Մենք հատուկ ուշադրության ենք արժանացրել նոր հանգամանքները, որոնց ստեղծվեցին ԱՄՆ-ի կողմից Սիրիայից զորքերի դուրսբերման արդյունքում»,- ասել է արտգործնախարարը՝ հավելելով. «Ռուսաստանը և Թուրքիան որոշել են, թե ինչպես են երկու կողմերի ռազմական ներկայացուցիչները շարունակելու համակարգել իրենց քայլերը նոր պայմաններում` Սիրիայում ահաբեկչական սպառնալիքի վերջնական վերացման նպատակով»:

Նմանատիպ գրառումներ