Տնտեսական

Ռուսաստանի նվերը՝ Հայաստանին. Մանրամասներ՝ Су-30СМ կործանիչների գործարքից

Կոմմերսանտը մանրամաներ է պարզել Հայաստանի կողմից ռուսական  Су-30СМ կործանիչներ ձեռք բերելու գործարքից: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն:

«Չնայած նրան, որ գործարքը կոմերցիոն է, և կործանիչները ձեռք են բերվում վարկային միջոցներով, որոնք տրամադրել է հենց Ռուսաստանը, յուրաքանչյուր միավորի համար Հայաստանի համար գինը կլինի նույնը, ինչ՝ ռուսական զինված ուժերի համար: Ռուսական կողմից դա նման է նվերի»,-գրում է պարբերականը՝ հղում անելով իր անանուն զրուցակցին:

Հայտնվում է նաև, որ արդեն 2020 թվականին Հայաստանը 4 կործանիչ է ստանալու: Բացի դրանից, հայաստանցի օդաչուները հնարավորություն կունենան հատուկ ուսման կորս անցնել ռուսական հաստատություններում:

Առնչվող Հոդվածներ