Արտակարգ դեպք/Պատահարներ

Ռուսաստանում ադրբեջանցիների և չեչենների միջև կրկին ծեծկռտուք է եղել:

Երեկ երեկոյան Ռուսաստանում ծեծկռտուք է տեղի ունեցել ադրբեջանցիների ու 3 չեչենների միջև։ Միջադեպը տեղի է ունեցել ժամը 18։30-ի սահմաններում։ Երկու ադրբեջանցի վնասվածքներ են ստացել։ Նախքան ոստիկանների դեպքի վայր ժամանելը, մոսկվացիները դեպքը տեսանկարահանել են ու տարածել համացանցում։ 

Ոստիկանները մեկ անձի ձերբակալել են, նախնական տվյալներով ձերբակալվածը չեչեն է։ 

Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, նրանք հրազենային վնասվածք ու ուղեղի տրավմա են ստացել։ 

Հարուցվել է քրեական գործ։ 

Հիշեցնենք, ավելի վաղ Մոսկվայի ռեստորաններից մեկում խոշոր բախում էր տեղի ունեցել չեչենների ու ադրբեջանցիների միջև։ Զանգվածային ծեծկռտուքին մասնակցել էր մոտ 100 մարդ։ 

Առնչվող Հոդվածներ