Ռուսաստանում գրանցվել է Հայաստանից աշխատանքային ներգաղթյալների ռեկորդային թիվ:

Ըստ Ռուսաստանի Դաշնության վիճակագրական ծառայության՝ Ռուսաստանում գրանցվել է Հայաստանից աշխատանքային ներգաղթյալների ռեկորդային թիվ։ Թե բա՝ Հայաստան են վերադառնում հազարավոր մեր հայրենակիցներ։ 

Ուշքի եկեք, սենց շարունակեք, մնալու եք մի քանի դըմփ-դըմփ-հու։ 

Երկիր կառավարելը թղթի վրա գրված թվերով հրճվելով չէ, այլ՝ խորը և բովանդակային աշխատանքով։ 
Ձեր Նոր Հայաստանում պատգամավորները ողջ օրը սելֆիներ են անում գործ անելու փոխարեն, իսկ նախարարները փորձում են բոլոր հնարավոր չարիքները բարդել նախկինների վրա։ Էլ չեմ ասում, որ ամբողջ պետական համակարգը կաթվածահար եք արել նախագահ Քոչարյանին ցանկացած գնով դատապարտելու համար։ Այս հարցի վրա ավելի շատ ռեսուրս եք դնում, քան մեր հայրենիքի առջև ծառացած խնդիրների վրա։ 

Մարդիկ այլևս ձեզ չեն վստահում և հենց դրա համար էլ թողում-գնում են։ Մի պահ կանգ առեք և գիտակցեք՝ սա ձեր դուքյանը չէ, սա մեր բոլորիս հայրենիքն է։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ara.vardanyan.77/posts/10220380474484458

Նմանատիպ գրառումներ