Արտակարգ դեպք/Պատահարներ

Ռուսաստանում 31-ամյա կինը կասկածվում է իր 1-ամյա որդուն դիտավորյալ սնունդ չտալով մահվան հասցնելու համար:

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում ձերբակալվել է տեղի 31-ամյա բնակչուհի, որի մեկամյա որդին օրերս մահացել էր սովից, հայտնում է RT հեռուստաալիքը:

Կնոջը, որի անունը չի բացահայտվում, կասկածում են միտումնավոր կերպով երեխային առանց անհրաժեշտ խնամքի ու սննդի թողնելու համար, ըստ քննիչների՝ մայրը դիտավորյալ երեխային թողել է սոված ու անօգնական վիճակում՝ մտադիր լինելով հասնել երեխայի մահվանը:

Երիտասարդ կնոջ համար որպես նախնական խափանման միջոց ընտրվել է կալանքը, քրեական գործի հետաքննությունը շարունակվում:

Երեխայի մոր՝ նման քայլի հնարավոր դրդապատճառների մասին աղբյուրը չի հայտնում:

Առնչվող Հոդվածներ