Պաշտոնական

Սահմանադրությունից անտեղյակը. Մակունցի արկածները շարունակվում են ԱԺ-ում

«Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրելու է յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում, որը մեկնարկել է հունվարի 14-ին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԺ-ում այս մասին այսօր ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Այո, իհարկե, վարչապետի թեկնածությունն առաջադրելու ենք այսօր»,-ասել է Մակունցը: Իրավիճակի ողջ սյուրեալիզմը կայանում է նրանում, որ Մակունցը, ով 88 հոգանոց խմբակցության ղեկավար է, սխալ ձևակերպումներ է տվել, քանի որ Փաշինյանին ոչ թե առաջադրել են այսօր, այլ նրա թեկնածությունը ներկայացրել են նախագահին:

Այսպես, Սահմանադրության 149-րդ հոդվածում ասվում է. «Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց» հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձեւավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին»: Ինչն էլ արվել է՝ մինչ Մակունցը հանրությանը «լուսավորում էր» վարչապետի ընտրության ընթացակարգի՝ իր յուրօրինակ տեսլականով:

Լիլիթ Մակունցը, փաստորեն, գլխավորելով խորհրդարանի ամենամեծ ֆրակցիան, չի տիրապետում ՀՀ Սահմանադրությանը, ԱԺ կանոնակարգին էլ, ինչպես երևում է՝ առանձնապես ծանոթ չէ, բայց դե ի՞նչ խնդիր կա՝ կարևորը, որ իշխող քաղաքական ուժն իր պառլամենտական ֆրակցիայի ղեկավարումը կարող է վստահել նման ոչ կոմպետենտ գործչի: Ի դեպ, նախարարի կարգավիճակում ևս Մակունցը չէր փայլում իր մասնագիտական որակներով: Մշակույթի նախարարությունը գլխավորելու ժամանակ էլ Մակունցը մշտապես հայտնվում էր քննադատությունների թիրախում՝ կապված գործին տիրապետելու նրբությունների հետ: Մակունցի նշանակումը նման կարևոր պաշտոնում՝ խոսում է մեկ բանի մասին՝ Նիկոլ Փաշինյանի կադրային խնդիրները այդպես էլ լուծում չգտան…

Նյութի աղբյուրը` http://yelaket.am/?p=47208&l=am

Առնչվող Հոդվածներ