Հասարակություն

«Սանասարյան Դավոն լիցքավորում է մի մարդու հեռախոս, որը պատրաստ է հայի աչքի թայ հանի». Զաքար Խոջաբաղյան

Սանասարյան Դավոն նախընտրական գովազդ է միացրել՝ «Մի գողացիր զինվորի բաժինը» խորագրով։ Հա, հա։ Էն նույն Դավոն, որ Ասյա Խաչատրյանի հեռախոսն էր լիցքավորում, էն նույն Դավոն, որ Ասյային ասում էր՝ քեզ չսիրել չի լինի։ Էն նույն Ասյային, որ ասում էր՝ թքել եմ ձեր հայ գենի վրա, էն, որ ասում էր պիտի գյուղերով ման գա ու մարդկանց աչքը հանի։ Էն նույնը, որին հակահայկական epress կայքը ներկայացնում էր՝ իբրև Արցախի ոստիկանները ՀՀ քաղաքացու են ծեծում։ Էն նույն կայքը, որը գլխավոր շապկա էր դրել, թե Արցախում բոլոր էթնիկ խմբերին (հետաքրքիր է՝ քանի՞ էթնիկ խումբ կա) պիտի հավասար իրավունքներ տրվեն։ Էն նույն կայքը, որ գոմիկների պրոպագանդայով էր զբաղվում ու բանակի դեմ քարոզչությամբ՝ «սևազգեստ կանանց» հետ։ Էն նույն կայքը, որ հակառազմականացման ագիտացիայով է զբաղված, սեմինարներ ու ծրագրեր է անում, թե անվտանգությունը պարտադիր չի պայմանավորել բանակով։  Հա, էդ նույն կուտոկն է… Էն, որ կապույտ մազերով ակցիաներ են անում՝ Արցախի դեմ, ռազմականացման դեմ… Լիցքավորողներից մյուսներն էլ նույն թայֆան են…

Փաստացի, Սանասարյան Դավոն լիցքավորում է մի մարդու հեռախոս, որը պատրաստ է հայի աչքի թայ հանի, թքած ունի հայկական գեների վրա, ավելին՝ ընկերություն է անում ադրբեջանցու հետ, որ Ապրիլյանին կարմիր բերետ էր ու հայ զինվորների դեմ էր դուրս եկել՝ պատրաստ հայի գլուխ կտրելու։ Սանասարյան Դավոն ասում է, որ անհնար է չսիրել ադրբեջանցի սիրող ու հայ ատող Ասյային։ Նորմալ է, որ Դավոն կամ Բաթոյան Զառան կարան սիրեն Ասյային ու ասյայատիպներին, «նորմալ» է, որ (ներկայումս) վարչապետի վերահսկողության բաժնի պետը կարա Ասյայի հեռախոս լիցքավորի, բայց աննորմալ է, որ էդ անձն էդքանից հետո իր քաղաքական գովազդը կառուցում է «Մի գողացիր զինվորի բաժինը» կարգախոսով։

Արա, հեռու խաղացեք բանակից ու էն արժեքներից, որոնցից կիլոմետրերով հեռու եք։ Դուք կարաք ձեր գովազդը կառուցեք նոր գնված մեքենաներից, պադավատներից, հետ կանչված գոլդ համարներից ու կենտրոն տեղ միլիոններ արժեցող գովազդ դնելու թեմայից խոսելով։ Բայց բանակից, հայ զինվորից, Արցախից հեռու խաղացեք։ Լսո՞ւմ եք։ Էդ ձեր խելքի բանը չի, դուք էդ արժեքների հետ գործ չունեք, ձեր քաղաքական փիառի համար ձեր կեղտոտ խաղերով մի մխտռեք էն արժեքները, որոնք ձերը չեն, դրանց վրա ձեր սիրելիները պատրաստ ենք կոշիկ սրբել, դուք էլ եք էդ տեսակը։ Հայ զինվորին սպանողին սիրողին չսիրել չկարողացողն ի՞նչ գործ ունի հայ բանակի հետ։ Հը՞ն։ Այ ձեր…

Հեռու խաղացեք ՄԵՐ բանակից…

Առնչվող Հոդվածներ