Աշխարհ

Սաուդիան Արաբիայում նախատեսվում է առանց ճանապարհների քաղաք կառուցել. ի՞նչ առանձնահատկություններ վերջինս կունենա (լուսանկարներ)

Սաուդյան Արաբիայում կառուցում են The line կոչվող քաղաքը, որը նախատեսված է մեկ միլիոն բնակչի համար։ Քաղաքն ամենևին նման չի լինելու այն քաղաքներին, որոնց մարդկությունը ծանոթ է։ Այն մի գծի վրա է լինելու, ունենալու է մի քանի մակարդակ և մաքուր օդ։

Ըստ արքայազն Մուհամադ իբն Սալմանի՝ մոտավորապես 2050 թվականին աշխարհի բոլոր մարդիկ մաքուր օդի կարիք են ունենալու։ Աղտոտված մեգապոլիսնեից խուսափելու համար մարդիկ նոր բնակավայրեր են փնտրելու՝ լավ էկոլոգիայով։ Նոր քաղաքում չի լինելու ոչ մի ճանապարհ կամ ավտոմեքենա։ Բնակություն հաստատել կարող է մեկ միլիոն մարդ, ինչպես նաև լավ վարձատրվող աշխատանք գտնել և հարմարավետ կյանք վարել։

The line քաղաքը երեք մակարդակից է բաղկացած լինելու։ Վերին մակարդակի վրա ապրելու են մարդիկ, գտնվելու են ենթակառուցվածքները՝ կլինիկաներ, ուսումնական հաստատություններ, այգիներ, ժամանցային վայրեր։ Առաջին ստորգետնյա մակարդակում կգոծի ծառայողական տրանսպորտը, երկրերդում՝ գերարագ տրանսպորտը, որը կղեկավարվի արհեստական բանականության միջոցով։ Մարդիկ նման տրանսպորտի միջոցով կկարողանան քաղաքի մի ծայրից մյուսը հասնել 20 րոպեում։ Այլևս ավտոմեքենաների խցանումներ չեն լինի։

Քաղաքի կառուցումը բավականին մեծ գումար կարժենա՝ շուրջ 200 միլիարդ դոլար։ Գերժամանակակից բնակավայրը կգտնվի պետության հյուսիս-արևմուտքում և կունենա 170 կմ երկարություն։

Կլիման կլինի չեզոք, իսկ էներգիան կկուտակվի վերականգնվող աղբյուրներից՝ քամուց, արևից և ջրածնային գեներատորներից։ Քաղաքում չի այրվի վառելիք և այլ հումքեր։ The line-ը կկառուցվի ծովից ոչ հեռու և կունենա լողափեր, արահետներ, լեռնային գոտի։ Աղբը մանրակրկտորեն կդասակարգվի և կվերամշակվի։

Առնչվող Հոդվածներ