Հասարակություն

Սաուդյան Արաբիայում կանայք իրենց ամուսնալուծության մասին SMS հաղորդակցությամբ տեղեկանալու հնարավորություն կստանան:

Այսօրվանից Սաուդյան Արաբիայի կանայք իրենց ամուսնալուծության մասին կտեղեկանան SMS հաղորդագրությամբ, ինչը սաուդացի կանանց սահմանափակ իրավունքների առումով կարելի է առառջընթաց համարել, գրում է BBC-ն:

Մինչ այժմ երկրում տարածված էին, այսպես կոչված, գաղտնի ամուսնալուծությունները, որի ժամանակ ամուսինը կարող էր վերջ դնել ամուսնությանը`առանց կնոջը զգուշացնելու: Գաղտնի ամուսնալուծությունը անհնար էր դարձնում կանանց կողմից ալիմենտի պահանջը: Վերջին տարիներին սեփական ամուսնալուծությանը անտեղյակ բազմաթիվ կանայք դիմել են դատարան:

Այժմ, սակայն, դատարանը պարտավորվում է SMS հաղորդագրության միջոցով տեղեկացնել կանանց ամուսնալուծության մասին:

Գաղտնի ամուսնալուծություններին վերջ դնելու որոշումը երկրի թագաժառանց արքայազն Մուհամեդ բին Սալմանի նախաձեռնած հասարակական բարեփոխումների մաս է կազմում: Հիշեցնենք, որ վերջինս կասկածվում է ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սկանդալային սպանության մեջ:

Առնչվող Հոդվածներ