Հասարակություն

Սա ոտնձգություն է ավագանու անդամի նկատմամբ․ Թեհմինա Վարդանյան

«Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Սարգսյանը դատական հայց է ներկայացրել ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանի դեմ՝ մեղադրելով իրեն  զրպարտելու մեջ։ Դատական հայցի առիթ է հանդիսացել  քաղաքապետին ուղղված Թեհմինա Վարդանյանի հարցադրումը տվյալ պոլիկլինիկայում առկա խնդիրների վերաբերյալ, որի ընթացքում վերջինս  կարծիք է հայտնել, որ Սամվել Սարգսյանը «աննախադեպ կոռուպցիոներ» է և շարունակում է ղեկավարել համայնքապատկան պոլիկլինիկան:

Թեհմինա  Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կարծիքիս համար հիմք է հանդիսացել նախորդ տարի Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամներիս կողմից իրականացված ուսումնասիրությունները և բուժանձնակազմի կողմից տրամադրված տեղեկությունները:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի կողմից «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, այն է պաշտոնեական լիազորություններն դիտավորությամբ անցնելը։

Պոլիկլինիկայի տնօրենի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել ավագանու անդամի գույքի վրա 3 մլն դրամի չափով, ինչի հետևանքով նրա բոլոր բանկային հաշիվներ սառեցվել են:

Politik.am-ի հետ զրույցում, Թեհմինա Վարդանյանն ասաց, որ խորհրդակցել է մի քանի փաստաբանի հետ, ովքեր ասել են, որ նշված գումարը առավելագույն կալանքի չափն է, ինչպես նաև  հաշիվների և գույքի վրա կալանք դնելը կատարվում է ըստ դատավորի հայեցողության.

«Այսքան սեղմ ժամկետում առավելուգույն չափի կալանք դնելու նախադեպեր չեն եղել:  Հետագաա անելիքները մեկ-երկու օրվա ընթացքում պարզ կլինեն, քանի որ փաստաբանների հետ դեռ հստակ պայմանավորվածություն չկա:

Ամեն դեպքում աս ոտնձգություն է, քանի որ ավագանու անդամը իր պաշտոնից ելնելով բարձրաձայնում է կոռուպցիայի մասին և նախկին իշխանություններից մնացած գործիչը փորձում է վախեցնել կամ դատի տալ: Կարծում եմ սա ձեռնոց է, ոչ միայն ինձ, այլ ավագանու յուրաքանչյուր անդամի»:

Politik.am փորձեց խոսել նաև Սամվել Սարգսյանի հետ: Թիվ 19 պոլիկլինիկայի աշխատակիցը տեղեկացրեց, որ տնօրենը վերապատրաստամն մեջ լինելու պատճառով աշխատանքի չի գալիս, սակայն կփորձի կպատասխանի մեզ:

Առնչվող Հոդվածներ