ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Սեպտեմբերի 15-ին Աջափնյակում գործող 12 մանկապարտեզ է հաճախել 554 երեխա


Աջափնյակ վարչական շրջանը տեղեկացնում է, որ այսօր Աջափնյակում գործող թիվ 47 և թիվ 50 հերթապահ մանկապարտեզներից բացի իրենց գրծունեությունն են սկսել նաև  համավարակի պատճառով տևական ժամանակ չգործող մյուս 10 մանկապարտեզները։

«Վարչական շրջանում գտնվող 16 մանկապարտեզից 3-ն այս պահին հիմնանորոգվում է, մեկի գործունեությունը համավարակով պայմանավորված ժամանակավոր դադարեցված է, իսկ մնացած 12 մանկապարտեզում սահմանված կանոններին համապատասխան ընդունել են սաներին՝ ձևավորելով մինչև 12 հոգուց բաղկացած խմբեր և պահպանելով անվտանգության բոլոր նորմերը։

Այսօր վերաբացված մանկապարտեզներ են այցելել և տեղում  համաճարակային անվտանգության կանոնների համապատասխանությանը ծանոթացել նաև Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներ»։

Առնչվող Հոդվածներ