Պաշտոնական

Սերբիայի նախագահն Արմեն Սարգսյանի հետ հանդիպմաը վերահաստատել է Հայաստանում դեսպանություն բացելու մտադրությունը

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 17-ին Մյունխենում հանդիպել է Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչի հետ։ Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի և Սերբիայի նախագահները համակարծիք են եղել, որ դարերի պատմություն ունեցող հայ-սերբական հարաբերությունները, երկու ժողովուրդների պատմամշակութային առնչություններն ու ընդհանուր արժեքները լավ հիմք են ստեղծում տարբեր ոլորտներում գործընկերային համագործակցության զարգացման համար։ Սերբիայի նախագահը վերահաստատել է Հայաստանում դեսպանություն բացելու իր երկրի մտադրությունը, ինչը նոր խթան կարող է հանդիսանալ փոխգործակցության խորացման գործում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/125427.html?fbclid=IwAR3q-Fm6d-TE_acuer-FUMfSeCsnCp0MnHmXdbGXrrKnv-cD4UF4xW-fp7c

© factor.am

Առնչվող Հոդվածներ