Մշակույթ

Սերժ Թանկյանի նկարները մինչև մարտի 17-ը ցուցադրվելու են Նոր Զելանդիայում:

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը տեղեկացրել է Նոր Զելանդիայի Մատականա քաղաքում բացված իր ցուցահանդեսի մասին:

Teetering On the Edge խորագիրը կրող ցուցադրությունը տևելու է մինչև մարտի 17-ը, իսկ փետրվարի 10-ին ցուցասրահում ներկա կլինի նաև Թանկյանը, և բոլոր գնված գործերը կտրամադրվեն նրա ինքնագրով:

«System of a Down խմբի մեներգչի նկարները նույնքան հզոր և սուր են, ինչպես և նրա երաժշտությունը: Լինելով ավելի քան 40 մլն համաշխարհային վաճառք ունեցող խմբի առաջնորդը՝ Սերժ Թանկյանը նույնքան երկար և զանազան ճանապարհ է անցնում նաև որպես նկարիչ: Հզոր, խորիմաստ և տպավորիչ. նրա վիզուալ գործերը և համապատասխան երաժշտական պարտիտուրաները թույլ են տալիս այցելուներին բազմազան զգացմուքային փորձառություն ձեռք բերել և «լսել» արվեստի գործը», — ասվում է The Vivian պատկերասրահի կայքում:

Առնչվող Հոդվածներ